ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինայում ՌԴ օպերացիան երկու անգամ կնվազեցնի համաշխարհային առևտրի աճը. ԱՀԿ

Ուկրաինայում ՌԴ օպերացիան երկու անգամ կնվազեցնի համաշխարհային առևտրի աճը. ԱՀԿ

Ուկրաինայի պատերազմը ոչ միայն համաշխարհային մասշտաբով հումանիտար ճգնաժամ ստեղծեց, այլև շոշափելի հարված հասցրեց համաշխարհային տնտեսությանը։ Այս մասին ասվում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում հրապարակված նոր ուսումնասիրության մեջ։ Ըստ ուսումնասիրության տվյալների՝ այս տարի ճգնաժամը պետք է նվազեցնի համաշխարհային ՀՆԱ-ի աճը մինչև 3,1%՝ սպասվող 3,7%-ի փոխարեն։

Համաշխարհային առևտրին պատերազմը կհարվածի ամենաշատը․ եթե անցած տարվա վերջում ԱՀԿ-ն սպասում էր 2022-ին 4․7 %-ի մակարդակի աճ, ապա կանխատեսումը վերանայվել է՝ սահմանվելով 2,4-3%:

«Տառապանքների և ավերածությունների մեծ մասը կրում է Ուկրաինայի ժողովուրդը, սակայն առևտրի և արտադրության կրճատման հետ կապված ծախսերը, ամենայն հավանականությամբ, կզգան ամբողջ աշխարհի մարդիկ՝ սննդամթերքի և էներգակիրների գների աճի և մատչելիության նվազման պատճառով…Ամենաաղքատ երկրները կբախվեն պատերազմի բարձր ռիսկի, քանի որ նրանք հակված են ավելի շատ ծախսել իրենց եկամուտը սննդի վրա, քան ավելի հարուստ երկրները։

ԱՀԿ-ն նշում է, որ չնայած Ռուսաստանի և Ուկրաինայի մասնաբաժիններն ընդհանուր համաշխարհային արտադրության և առևտրի մեջ համեմատաբար փոքր են, երկու երկրներն էլ հիմնական ապրանքների, ներառյալ պարենի և էներգակիրների կարևոր մատակարարներն են:

 

  • Կիսվել: