երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ հանդիպել են Բլինքենն ու Լավրովը

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո առաջին անգամ հանդիպել են Բլինքենն ու Լավրովը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Նյու Դելիում ընթացող Մեծ 20-յակի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի, որը Բլինքենի հետ Հնդկաստանում է:

Աղբյուրը հայտնել է, որ Բլինքենը և Լավրովը խոսել են մոտ 10 րոպե: Զրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ-ին կոչ է արել ազատ արձակել կալանքի տակ գտնվող ամերիկացի Փոլ Ուելանին, վերականգնել մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրին և ընդգծել է Վաշինգտոնի աջակցությունն Ուկրաինային:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի փոխանցմամբ՝ Բլինկենը խնդրել է կապ հաստատել Լավրովի հետ։ ««Քսանյակի» երկրորդ նստաշրջանի շրջանակում Սերգեյ Վիկտորովիչը շփվել է: Ոչ մի բանակցություն, հանդիպում և այլն չի եղել»,- նշել է նա։

Լավրովի և Բլինկենի կարճ զրույցը նրանց առաջին անձնական շփումն է անցյալ տարի Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Ընդ որում՝ անցած տարվա հուլիսին Լավրովն ու Բլինկենը երկար ընդմիջումից հետո առաջին անգամ խոսել են հեռախոսով։

  • Կիսվել: