երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ուկրաինայում բոլոր զինապարտները  պետք է ինքնուրույն ներկայանան զինկոմիսարիատներ

Ուկրաինայում բոլոր զինապարտները պետք է ինքնուրույն ներկայանան զինկոմիսարիատներ

Ուկրաինայում բոլոր զինապարտները  պետք է ինքնուրույն ներկայանան զինկոմիսարիատներ՝ տվյալները ճշտելու համար, այդ թվում նաև՝ կին բժիշկները։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Վլադիմիր Ֆիտյոն, տեղեկացնում  է ՈՒՆԻԱՆ-ը։

Ըստ նրա, դա անհրաժեշտ է, որպեսզի «ճիշտ օգտագործվեն այն ռեսուրսները, որոնք ներկայումս առկա են համալրման տարածքային  կենտրոններում», ինչպես նաև տարկետում կտրամադրվի նրանց, ովքեր դրա իրավունքն ունեն։ Ֆիտյոն ընդգծել է, որ Ուկրաինայում մոբիլիզացիան այժմ վերաբերում է 18-ից 60 տարեկան տղամարդկանց։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: