ուրբաթ, մայիս 31
31 / 5 / 2024
Ուկրաինայում 102 խաղաղ բնակիչ է զոհվել, 16-ը երեխաներ են. ՄԱԿ

Ուկրաինայում 102 խաղաղ բնակիչ է զոհվել, 16-ը երեխաներ են. ՄԱԿ

Փետրվարի 24-ից ի վեր Ուկրաինայում առնվազն 102 խաղաղ բնակիչ է զոհվել, 304-ը՝ վիրավորվել։ Ռազմական հատուկ գործողությունների հետևանքով մարդկային կորուստների վերաբերյալ տվյալներն այսօր Ժնևում հայտնել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը։
 
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ուղերձում հայտարարել էր, որ վերջին 4 օրվա ընթացքում Ուկրաինայում զոհվել է 16 երեխա, վիրավորվել` 45–ը։
Հիշեցնենք` երեկ` փետրվարի 27-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտական գործողությունների մեկնարկից հետո առաջին անգամ հայտնել էր Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության ընթացքում ռուսական կողմի ունեցած զոհերի ու վիրավորների մասին։
 
«Ռուս զինծառայողները խիզախություն ու հերոսություն են ցուցաբերում հատուկ ռազմական
գործողության մարտական առաջադրանքները կատարելիս։ Ցավոք, մեր ընկերների մեջ կան զոհեր և վիրավորներ»,– ասել էր ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
 
Նա նաև հավելել էր, որ ռուսական կողմի կորուստները շատ ավելի քիչ են, քան ուկրաինական կողմինը։
 
 

  • Կիսվել: