կիրակի, հունիս 2
2 / 6 / 2024
Ուկրաինային տանկեր մատակարարելու որոշումը չի կայացվել Գերմանիայի դիրքորոշման պատճառով․ Բորել

Ուկրաինային տանկեր մատակարարելու որոշումը չի կայացվել Գերմանիայի դիրքորոշման պատճառով․ Բորել

Ուկրաինային տանկեր մատակարարելու քաղաքական որոշում դեռ չի կայացվել՝ հիմնականում Գերմանիայի դիրքորոշման պատճառով։ Այս մասին իսպանական El Diario թերթին տված հարցազրույցում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը։

«Անձամբ ես կարծում եմ, որ ներկայիս պատերազմական իրավիճակում անհրաժեշտ է տանկեր մատակարարել Ուկրաինային»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

«Մենք պետք է ռիսկի գնանք Ուկրաինային անհրաժեշտ սպառազինություն մատակարարելու համար,- ավելացրել է նա,- ռիսկ միշտ եղել է, հենց այդ ռիսկի պատճառով է, որ չեն ցանկացել տեղափոխել»:

Բորելը նաև բացատրել է, որ Կիև մարտական ​​ինքնաթիռների հնարավոր տեղափոխման վերաբերյալ քննարկումները սպառվել են։Փոխարենը մատակարարվում է հակաօդային սպառազինություն»,- ասել է նա։

«Մենք ուսումնասիրություն ենք անցկացրել՝ տեսնելու համար, թե որն է ընդհանուր օգնությունը Ուկրաինային, և խոսքը գնում է 50 միլիարդ եվրոյի մասին։ Եվ մենք Ուկրաինային տրամադրել ենք ռազմական օգնություն՝ 3,5 միլիարդ Եվրոպական հիմնադրամից և ավելի քան 7,5 միլիարդ՝ պետությունների ներդրումներից: Այս ամենը մեզ դարձնում է Ուկրաինայի առաջին դոնորը»,- ասել է Բորելը։

Բորելը նաև խոստովանել է, որ քննադատություն կա, որ Եվրոպան և Արևմուտքն ավելի շատ ժամանակ են հատկացնում Կիևին զենք մատակարարելուն, քան Ռուսաստանի հետ դիվանագիտությանը և երկխոսությանը: Միաժամանակ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նման քննադատությունն անհիմն է համարել։

Հունվարի 20-ին Գերմանիայի ամերիկյան Ռամշտայն ավիաբազայում կայացել է մի քանի տասնյակ երկրների պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը, որում քննարկվել է Կիևին հետագա օգնությունը։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, ելնելով դրա արդյունքներից, ասել է, որ մասնակիցները դեռևս որոշում չեն կայացրել Ուկրաինային Leopard 2 տանկերի մատակարարման վերաբերյալ, ինչպես նաև նշել է, որ չկա սերտ կոալիցիա, որը շահագրգռված է Կիևին Leopard-ի պարտադիր մատակարարմամբ, սակայն չի բացառել, որ նման որոշում կարող է կայացվել առաջիկա օրերին։

 
 

  • Կիսվել: