շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Ուկրաինային ռուսական հարվածների պատճառով ժամանակավորապես փակվել է լեհական երկու օդանավակայան

Ուկրաինային ռուսական հարվածների պատճառով ժամանակավորապես փակվել է լեհական երկու օդանավակայան

Ուկրաինային ռուսական հարվածների հետևանքով իրականացվող՝ լեհական ռազմական կանխարգելիչ գործողությունների պատճառով այսօր մի քանի ժամով փակվել են Լեհաստանի Լյուբլին և Ժեշով օդանավակայանները:

Նշենք, որ երկու քաղաքներն էլ գտնվում են Ուկրաինայի հետ Լեհաստանի սահմանի մոտ:

Թռիչքների հետևման FlightRadar24 ծառայությունը հայտնել է, որ Ռզեշով օդանավակայանի փակումը կապված է այդ տարածքում ՆԱՏՕ-ի ինքնաթիռների գործողությունների հետ:

Իշխանություններն ավելի ուշ հայտարարել են, որ դադարեցրել են ռազմական ավիացիայի գործողությունները՝ ներառյալ ՆԱՏՕ-ի ինքնաթիռների թռիչքները երկրի օդային տարածքում, և օդանավակայանները շուտով կսկսեն գործել:

Ըստ լեհական բանակի՝ երկրի օդային տարածքի խախտում չի եղել:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ «Ուկրէներգոն» հայտարարել է Ուկրաինայի էներգահամակարգի վրա ռուսական զանգվածային հարձակման մասին:

  • Կիսվել: