շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Ուկրաինային նախատեսված ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը կլինի ամենամեծը. AP

Ուկրաինային նախատեսված ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթը կլինի ամենամեծը. AP

Ուկրաինային նախատեսված ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի արժեքը կկազմի  մոտ 3 միլիարդ դոլար և կլինի ամենամեծը։ Այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։

Նշվում է, որ բացի Bradley հետևակի մարտական ​​մեքենաներից, նոր օգնության փաթեթը կներառի Humvee ռազմական մեքենաներ, MRAP բազմաֆունկցիոնալ մեքենաներ և «մեծ քանակությամբ» հրթիռներ ու այլ զինամթերք։

Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթները կարող են ներառել լրացուցիչ HIMARS  կայանքներ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ եթե ամերիկյան զորքերը չհեռանային Աֆղանստանից, Վաշինգտոնը չէր կարողանա Կիևին օգնություն ցուցաբերել այսպիսի մեծ ծավալով:

  • Կիսվել: