ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ուկրաինային այնպիսի նոր զինտեխնիկա է մատակարարվում, որ դրա որոշ օրինակներ դեռ գործածության մեջ չեն նույնիսկ գերմանական բանակում

Ուկրաինային այնպիսի նոր զինտեխնիկա է մատակարարվում, որ դրա որոշ օրինակներ դեռ գործածության մեջ չեն նույնիսկ գերմանական բանակում

Գերմանիան Ուկրաինային այնպիսի նոր զինտեխնիկա է մատակարարում, որ դրա որոշ օրինակներ դեռ գործածության մեջ չեն նույնիսկ գերմանական բանակում։ Այս մասին օգոստոսի 2-ին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Եթե ​​նախկինում Գերմանիան, ըստ կանցլերի, Ուկրաինա էր ուղարկում հակատանկային և հակաօդային պաշտպանության համակարգեր (ՀՕՊ), ականներ և թնդանոթներ՝ զինամթերքով, ապա այժմ եկել է ավելի բարդ և արժեքավոր համակարգերի ժամանակը։

«Ինքնագնաց հաուբիցներ, համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ՀՕՊ համակարգեր, հրետանային ուղղորդման ռադիոտեղորոշիչ համակարգեր։ Այդ համակարգերից մի քանիսն այնքան նոր են, որ մինչ այժմ դրանցից շատ փոքր մասն է արտադրվել, իսկ որոշները նույնիսկ ժամանակ չեն ունեցել գերմանական զինված ուժերում շահագործվելու համար։ Ուկրաինական զորքերը Գերմանիայում վերապատրաստվում են նոր տեխնիկայի կիրառման հմտություններին տիրապետելու համար»:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ուկրաինա են հասել Գերմանիայի կողմից մատակարարված Mars II հրթիռային համակարգերը։ MARS II-ը ամերիկյան արտադրության M270 MLRS-ի գերմանական տարբերակն է:

Հունիսին գերմանական իշխանությունները հրապարակել էին զենքերի ցուցակը, որոնք արդեն ուղաևկվել են կամ կմատակարարվեն Ուկրաինա։ Այն ներառում էր 30 զենիթային ինքնագնաց գնդացիր (ZSU) Gepard, հակաօդային պաշտպանության համակարգ (ՀՕՊ) IRIS-T, MLRS MARS և այլ զինատեսակներ։

 

  • Կիսվել: