ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Կախովսկայա ՀԷԿ-ին ու Նովայա Կախովկային

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Կախովսկայա ՀԷԿ-ին ու Նովայա Կախովկային

Ուկրաինայի զինված ուժերը շաբաթ երեկոյան և ամբողջ գիշեր հրթիռային և հրետանային հարվածներ են հասցրել Կախովսկայա ՀԷԿ-ին և Նովայա Կախովկային: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Հրթիռային և հրետանային հարվածներ են հասցվել ամբողջ քաղաքում, ոչ միայն ՀԷԿ-ին։ Կան ավերածություններ ՝ բնակելի տներ, հյուրանոց, քաղաքային շենքեր, ցանցեր են վնասվել՛՛։

Լեոնտևը հավելել է, որ շաբաթ օրը երկու մարդ է զոհվել, առնվազն երեք քաղաքացի վիրավորվել է։ Բոլորը քաղաքացիական անձինք են։

  • Կիսվել: