երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Դոնեցկի Կիրովսկի շրջանի դպրոցին, մանկապարտեզին, բնակելի շենքերին. քաղաքապետ

Ուկրաինայի ԶՈւ-ն հարվածել է Դոնեցկի Կիրովսկի շրջանի դպրոցին, մանկապարտեզին, բնակելի շենքերին. քաղաքապետ

Ուկրաինայի զինված ուժերի կողմից Դոնեցկի Կիրովսկի շրջանի գնդակոծության ժամանակ ավերվել են դպրոց, մանկապարտեզ, շուկա և բնակելի շենքեր հայտնել է քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:  

Նշվում է, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը այսօր առնվազն երեք անգամ կրակ են բացել Դոնեցկի Կիրովսկի շրջանի ուղղությամբ, այդ թվում՝ ՛՛Գրադ՛՛ բազմակի հրթիռային համակարգերից, 152 և 155 միլիմետրանոց հրանոթներից։

Հաղորդվում է նաև, որ հարձակումների հետևանքով կան զոհեր խաղաղ բնակիչների շրջանում:

 

  • Կիսվել: