երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է Զապորոժիայի և Բելգորոդի մարզերի ենթակայանների վրա. ՌԴ ՊՆ

Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է Զապորոժիայի և Բելգորոդի մարզերի ենթակայանների վրա. ՌԴ ՊՆ

Ուկրաինական զորքերը նախօրեին երկու անգամ հարձակվել են ռուսական քաղաքացիական էներգետիկ օբյեկտների վրա։ Հարվածների են ենթարկվել Զապորոժիայի մարզի ենթակայանը և Բելգորոդի մարզի տրանսֆորմատորային ենթակայանը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Մոսկվան իրեն իրավունք է վերապահում համարժեք պատասխան տալու Ուկրաինայի կողմից էներգետիկ օբյեկտներին շարունակվող հարվածներին։ ՌԴ ՊՆ-ն, իր հերթին, ընդգծել էր, որ ուկրաինական զինված ուժերի կողմից ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա շարունակվող հարձակումները վկայում են Կիևի՝ պայմանավորվելու անկարողության մասին։

ՊՆ–ում նշել են, որ մարտի 31-ի առավոտյան առնվազն չորս զինամթերք է նետվել ուկրաինական անօդաչուից Զապորոժիայի մարզի Նովոգորևկայի («Տվարիա-Էներգո» ձեռնարկություն) 35 կիլովոլտանոց էլեկտրական ենթակայանի վրա։ Արդյունքում Տոկմակովսկի շրջանի երկու բնակավայրերում դադարեցվել է կենցաղային սպառողների էլեկտրամատակարարումը։
«Բացի այդ ժամը 11:38-ին Բելգորոդի մարզում Սմորոդինո գյուղի տրանսֆորմատորային ենթակայանին ուկրաինական անօդաչուի հասցված հարվածի հետևանքով անջատվել է 10 կՎ բարձրավոլտ գիծը, ինչի արդյունքում Գրայվորոնսկի շրջանի ավելի քան 1200 սպառողների էլեկտրամատակարարումը դադարեցվել է», - հավելել են նախարարությունից։

  • Կիսվել: