չորեքշաբթի, հունիս 17
17 / 6 / 2026
Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածների հետևանքով Խերսոնում մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ

Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածների հետևանքով Խերսոնում մեկ մարդ է զոհվել, կան վիրավորներ

 Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծության հետևանքով Խերսոնի մարզում մեկ մարդ է զոհվել, ևս չորսը վիրավորվել են անօդաչուների հարձակումներից։ Այս մասին հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Մասնավորապես, նրա խոսքով, Գոլայա Պրիստանում հրետանային կրակոցներից 1969 թվականին ծնված տղամարդ է զոհվել։
 
«Բացի այդ, քաղաքի վրա անօդաչուից զինամթերք նետելու հետևանքով 52-ամյա կին և 64-ամյա տղամարդ է տուժել», – հայտարարել է մարզպետը։
Բացի այդ, նրա խոսքով, մեքենաների վրա անօդաչուի հարվածի հետևանքով Նովայա Զբուրևկայի և Գոլայա Պրիստանի միջև ընկած մայրուղում 1963 թվականին ծնված տղամարդ է վիրավորվել, իսկ Վելիկայա Կարդաշինկայում` 1978 թվականին ծնված տղամարդ։

  • Կիսվել: