երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը հայտնել է շփման գծի ողջ երկայնքով իրենց համար ծանր իրավիճակի մասին

Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարը հայտնել է շփման գծի ողջ երկայնքով իրենց համար ծանր իրավիճակի մասին

Ուկրաինայի ԶՈւ-ի համար շփման գծի գրեթե ողջ երկայնքով իրավիճակը շարունակում է ծանր մնալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ այդ կապակցությամբ նա գրառում է արել իր տելեգրամյան ալիքում՝ նշելով, որ ռուսական կողմի ՀՕՊ համակարգերի, հրետանու և հրթիռների քանակը գերազանցում է իրենց ունեցածին։

Բացի այդ՝ Սիրսկին նշել է նաև, որ «հատկապես ծանր իրավիճակ է» Արտեմովսկի ուղղությամբ՝ Չասովոյ Յարից և Կլեշչևկայից արևելք ընկած հատվածներում, Ավդեևկայի ուղղությամբ՝ Բերդիչևի, Օրլովկայի, Վոդյանոյի, Պերվոմայսկու հատվածներում, ինչպես նաև Նովոպավլովսկի ուղղությամբ՝ Նովոմիխայլովկայի հատվածում։

«Բացի այդ, իրավիճակը շարունակում է լարված մնալ Լիմանսկի, Օրեխովսկի և Խերսոնի ուղղություններում՝ Բերդիչևի, Օրլովկայի, Վոդյանոյի, Պերվոմայսկու շրջաններում»,- գրել է Սիրսկին։

Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-25-երի անձնակազմերը խափանել են Ուկրաինայի Զինված ուժերի ռոտացիան Սևերոդոնեցկի ուղղությամբ։ Զեկուցվել էր Ուկրաինայի զինված ուժերի երկու բրիգադների վնասազերծման մասին։

 

  • Կիսվել: