երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ուկրաինայի զորքերը ակտիվ հակահարձակման են անցնում երկրի հարավում. Երմակ

Ուկրաինայի զորքերը ակտիվ հակահարձակման են անցնում երկրի հարավում. Երմակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է՝ եթե մարտերը չդադարեն մինչև ձմեռ, կորցրած տարածքները վերադարձնելն ավելի դժվար կլինի։

«Կանենք ամեն ինչ, որ փակուղուց դուրս գանք մինչև ձմեռ. առաջիկա ամիսները վճռորոշ կլինեն»,- պարզաբանել է Երմակը։

Միաժամանակ նա ընդգծել է, որ ուկրաինական զորքերն ակտիվ հակահարձակման են անցնում երկրի հարավում։ «Այս պատերազմում երբեք զիջումների չենք գնա, կպաշտպանենք մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- եզրափակել է նա։

  • Կիսվել: