Ուկրաինայի ճգնաժամն ԱՄՆ-ի ձախողված քայլերի հերթական օրինակն է. Իրանի հետախուզության նախարար
Իրանի հետախուզության նախարարը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամն իր ուժը պահպանելուն ուղղված ԱՄՆ-ի ձախողված քայլերի հերթական օրինակն է, գրում է parstoday.com-ն:
Նշելով, որ իր ուժը պահպանելուն ուղղված ԱՄՆ-ի քաղաքականությունը մշտապես ձախողվում է, հոջաթոլէսլամ վալմոսլեմին Իսմայիլ Խաթիբն ասել է. «Ուկրաինայի ճգնաժամն ԱՄՆ-ի ձախողված քայլերի հերթական օրինակն է»:
Իսլամյիլ Խաթիբը նշել է, որ ԱՄՆ-ն ու Արևմուտքը փորձում են ձևավորել ՆԱՏՕ-ի առանցքայնությամբ նոր դաշինքներ, հավելելով. «Մենք տեսանք, որ չնայած խոշոր ծախսերին, ԱՄՆ-ն նվաստացած լքեց Իրաքը, Աֆղանստանն ու Սիրիան»:
Նա նշել է, որ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը սպառնալիք է տարբեր տարածաշրջաններում ԱՄՆ-ի ներկայությանը դեմ անկախ պետությունների կայունության ու անվտանգության համար: