կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Ուկրաինայից փախուստի փորձի ժամանակ 9 տղամարդ է ձերբակալվել, այդ թվում Սոֆյա Ռոտարուի որդին և թոռը (տեսանյութ)

Ուկրաինայից փախուստի փորձի ժամանակ 9 տղամարդ է ձերբակալվել, այդ թվում Սոֆյա Ռոտարուի որդին և թոռը (տեսանյութ)

Ուկրաինայի իրավապահ մարմինները ձերբակալել են 9 հոգուց բաղկացած տղամարդկանց խումբ՝ երկիրը լքելու փորձի ժամանակ։

Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, խմբում եղել են երգչուհի Սոֆյա Ռոտարուի որդին և թոռը։ Նշվում է, որ Ռուսլան ու Անատոլի Եվդոկիմենկոներն այդ խմբի հետ ցանկացել են տեղափոխվել Մոլդովա՝ զորակոչից խուսափելու նպատակով. նրանց ձերբակալել են մարտի 7-ին:

Ուկրաինայում ներկայումս համընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել, մինչև 60 տարեկան տղամարդկանց արգելված է երկրից հեռանալ:

Զորահավաքային զորակոչից խուսափելու համար, համաձայն Ուկրաինայի քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի, 2-5 տարի ազատազրկում է սպառնում: Իսկ Ուկրաինայի սահմաններն ապօրինի հատելու համար նախատեսված է մինչև 3 տարի ազատազրկում։ Նույն գործողությունները կրկին կատարելու կամ խմբում դրանք կատարելու դեպքում ՝ 3-5 տարի։

  • Կիսվել: