Ուկրաինայի ոստիկանությունը վարույթ է սկսել երգչուհի Ալինա Պաշի դեմ
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Կիեւի իրավապահ մարմինները մինչդական ստուգում են սկսել Ղրիմ մուտք գործելու վերաբերյալ երգչուհի Ալինա Պաշի կեղծ տեղեկանքի գործով։ Ալինան, որը պետք է «Եվրատեսիլ» գնար, սակայն հետո հրաժարվել է մասնակցությունից, կազմակերպչական կոմիտեին կեղծ տեղեկանք է ներկայացրել նախքան ազգային ընտրության եզրափակիչը։ Փետրվարի 15-ին սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Պաշին իսկական տեղեկանք ոչ ոք չի տվել։
Ամեն դեպքում, Ալինայի տնօրենը պնդում է, որ տեղեկանքը ղեկավարությանը ներկայացրել է իր թիմի անդամը, որին ինքն անմիջապես ազատել է աշխատանքից, երբ իմացել է այդ մասին։ Սակայն եթե հետքերն, ամեն դեպքում, տանեն դեպի Պաշը, նրան մինչեւ երկու տարվա ազատազրկում կամ տուգանք է սպառնում։
Ավելի վաղ Ալինա Պաշին մեղադրել են 2015թ․-ին Ղրիմ մեկնելու մասին տեղեկանքը կեղծելու մեջ։ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Անդրեյ Դեմչենկոն «УНН»-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ալինա Շապին սահմանն օրինական հատելու մասին տեղեկանք չեն տվել։