Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը Հաագայում չի քննարկվի
Հունիսի 24-25-ը Հաագայում կայանալիք գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ որևէ ձևակերպում չի լինի:
Այս մասին հաղորդում է France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով դաշինքի երկրներից մեկի դիվանագետին: «Այս մասին գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում քննարկում չի լինի», – նշվում է գործակալության հայտարարության մեջ: