ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը ռազական գործողության անցկացման համար մեղադրում է նաև Պորոշենկոյին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը ռազական գործողության անցկացման համար մեղադրում է նաև Պորոշենկոյին

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեղադրել է Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության անցկացման համար, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները, տեղեկացնում է ՏԱՍՍ–ը։

Նշվում է, որ նա հայտնել է, որ պատերազմի նախադրյալներից մեկը սահմանադրությամբ Ուկրաինան դեպի ՆԱՏՕ ուղու դրույթի ամրագրումն էր։

Արեստովիչը, մասնավորապես, ասել է. ՛՛Երբ Պորոշենկոն սա ներկայացրեց, դա իր անձնական նախընտրական PR տեխնոլոգիան էր։ Նա արդեն այն ժամանակ գիտեր, որ ՆԱՏՕ-ն մեզ երբեք չի ընդունի իր կազմ։ Եվ այն ամենի համար, ինչ այժմ կատարվում է Ուկրաինայում, մեղքի բաժին ունեն նաև նրանք, ովքեր այդ դրույթը ամրագրել են՛՛:

 

 

  • Կիսվել: