ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյունը վթարի է ենթարկվել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյունը Կիևում վթարի է ենթարկվել, նա լուրջ վնասվածքներ չի ստացել։ Այս մասին հինգշաբթի՝ սեպտեմբերի 15-ին, հայտնել է Ուկրաինայի առաջնորդի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը։

«Կիևում մարդատար ավտոմեքենան բախվել է Ուկրաինայի նախագահի մեքենային և ուղեկցող մեքենաներին։ Երկրի ղեկավարին ուղեկցող բժիշկները մարդատար ավտոմեքենայի վարորդին շտապ օգնություն են ցուցաբերել և հանձնել շտապօգնության աշխատակիցներին»,- գրել է նա։

Նիկիֆորովը նաև հավելել է, որ բժիշկը զննել է Ուկրաինայի նախագահին, և նրա մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել։

  • Կիսվել: