Ուկրաինայի նախագահւ հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ Պուտինի դիրքորոշումը մնում է ուժի մեջ. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը միայն Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ, մնում է ուժի մեջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Պեսկովն ասել է, որ այդ դիրքորոշումը բոլորին քաջ հայտնի է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ պատրաստ չէ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների համար հանդիպել Ռուսաստանի կամ Բելառուսի տարածքում։


