ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինայի հարցով բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում․ Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ուկրաինայի հարցով բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում․ Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Թայիփ Էրդողանը կիրակի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Ստամբուլում։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմի իրավիճակը և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Էրդողանը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվածություն են ձեռք բերել  Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային պատվիրակությունների հաջորդ հանդիպումը անցկացնել Ստամբուլում», - հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ 

  • Կիսվել: