չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
Ուկրաինայի համար պատերազմը չի ավարտվի դիրքային նվաճումներով․ Թուրքիայի նախագահի խոսնակ

Ուկրաինայի համար պատերազմը չի ավարտվի դիրքային նվաճումներով․ Թուրքիայի նախագահի խոսնակ

Ուկրաինայի հակամարտությունը դժվար թե Կիևի համար ավարտվի «դիրքային ձեռքբերումներով», հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ինքը եկել է այն եզրակացության, որ այդ հակամարտությունը Կիևի և Մոսկվայի միջև չէ։

Քալընը ներկա իրավիճակն անվանել է «սառը պատերազմ 2․0»։

«Ռուսաստանն առաջարկել է Արևմուտքի համար անվտանգության նոր ճարտարապետություն կառուցել, սակայն կողմերը համաձայնության չեն եկել: Վստահ եմ, որ Ուկրաինայի համար պատերազմը չի ավարտվի դիրքային նվաճումներով», - նշել է նա։

  • Կիսվել: