կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ուկրաինայի համար հեռահար զենքի և կործանիչների հարցը լուծված է. Զելենսկիի խորհրդական

Ուկրաինայի համար հեռահար զենքի և կործանիչների հարցը լուծված է. Զելենսկիի խորհրդական

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խորհրդական Անդրեյ Երմակը հայտարարել է, որ Ուկրաինային կործանիչներ մատակարարելու հարցը լուծված է, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նա իր տելեգրամ ալիքում, մասնավորապես, գրել է. ՛՛Ուկրաինայի համար հեռահար զենքի և կործանիչների հարցը լուծված է։ Մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ՛՛:

Նշենք, որ նախագահ Զելենսկին այս օրերին եվրոպական շրջագայություն է կատարում, որի նպատակն է ԵՄ-ում դաշնակիցների հետ համաձայնեցնել նոր ռազմական մատակարարումները և դրանց ժամկետները։ Այսօր Զելենսկին Բրյուսելում ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի պատգամավորների առաջ։ Հանդիպման ժամանակ կառույցի ղեկավար Ռոբերտա Մեցոլան կոչ է արել եվրոպական կառավարություններին շտապել կործանիչներ տրամադրելու որոշման հարցում:

  • Կիսվել: