հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Ուկրաինայի եւ Դոնբասի տարածքից Ռուսաստան ժամանածերի թիվը հասել է 490 հազարի

Ուկրաինայի եւ Դոնբասի տարածքից Ռուսաստան ժամանածերի թիվը հասել է 490 հազարի

Գրեթե 490 հազար մարդ Է ժամանել Ռուսաստան Դոնեցկի Ժողովրդական Հանապետության (ԴԺՀ), Լուգանսկի Ժողովրդական Հարապետության (ԼԺՀ) եւ Ուկրաինայի տարածքից:

Ինչպես մարտի 29-ին ՏԱՍՍ-ին հաղորդել են ուժային կառույցներում, մեկ օրում նրանց թիվն աճել Է 16,6 հազարով։
 
Մարտի 29-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի Դաշնություն Է ժամանել ավելի քան 489 հազար մարդ, այդ թվում գրեթե 100 հազար երեխա: 411 հազարից ավելին սահմանը հատել են Դոնբասի կողմից, շուրջ 78 հազարն՝ Ուկրաինայի տարածքից Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի մարզերի եւ Ղրիմի Հանրապետության անցակետերով»,- ասել Է գործակալության զուցակիցը:

  • Կիսվել: