ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում. ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի քննարկվում. ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ

ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն քննարկում դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը Բրյուսելում հունիսի 5-ին կայանալիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների խորհրդակցության նախօրյակին։

«ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայում քննարկման ենթակա չէ: Մենք ՆԱՏՕ-ի միակ անդամը չենք, որը նման կարծիք ունի: Վերջին հաշվով այդ որոշումը (ԱՄՆ) նախագահ Թրամփինն է և բոլոր 32 դաշնակիցներինը, որոնք պետք է միաձայն որոշման գան», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

 

  • Կիսվել: