ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային ռմբակոծման տագնապ է հնչել

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային ռմբակոծման տագնապ է հնչել

Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային ռմբակոծման տագնապ է հնչել, հայտնում է iz.ru-ն:

Հունվարի 19-ի նման տվյալներ են ներկայացնում Ուկրաինայի թվային փոխակերպման նախարարության առցանց քարտեզները։

Տագնապի ազդանշանը գրեթե միաժամանակ հայտարարվել է հանրապետության բոլոր մարզերում։ Այժմ ամբողջ քարտեզը նշված է կարմիրով։

Նախարարությունը նշում է, որ օդային հարձակման ահազանգը հայտարարվել է 11:14-ին։

Անցյալ տարվա հոկտեմբերի 10-ից Ռուսաստանը հարվածներ է հասցնում Ուկրաինայում ռազմական հրամանատարության և հարակից էներգետիկ և կապի օբյեկտներին: Ինչպես ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, սա պատասխան էր Կիևի ահաբեկչական գործողություններին Ղրիմի կամրջի վրա։

  • Կիսվել: