չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ բանակցությունների ժամանակ Կիեւը կներկայացնի ԱԳ փոխնախարար Տոչիցկին

Ուկրաինայի ԱԳՆ-ն հերքել է, որ բանակցությունների ժամանակ Կիեւը կներկայացնի ԱԳ փոխնախարար Տոչիցկին

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է, որ ՌԴ-ի հետ բանակցությունների ժամանակ ուկրաինական պատվիրակությունը կներկայացնի ԱԳ փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին: Այդ մասին կիրակի հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն՝ մեկնաբանելով ուկրաինական ԶԼՄ-ների համապատասխան հաղորդագրությունները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինան բաց է բանակցությունների համար հանուն ռուսական զինված ագրեսիայի դադարեցման: Միեւնույն ժամանակ ԱԳՆ-ն չի հաստատում, որ ուկրաինական պատվիրակությունը բանակցությունների ժամանակ կգլխավորի փոխնախարար Նիկոլայ Տոչիցկին, ինչպես նաեւ չի հաստատում դրանց անցկացումը Գոմելում»,-կիրակի գրել է նա թվիթերյան էջում:

Այսօր «Զերկալո նեդելի» եւ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականները հայտնել էին, որ պատվիրակությունը կներկայացնի Տոչիցկին:

  • Կիսվել: