հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Ուկրաինան պետք է անհապաղ ստանա ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ. Լեհաստանի նախագահ

Ուկրաինան պետք է անհապաղ ստանա ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ. Լեհաստանի նախագահ

Ուկրաինան պետք է անհապաղ ստանա Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Լեհաստանը սատարում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության արագացված ուղուն։ Թեկնածուի կարգավիճակը պետք է տրամադրվի անմիջապես, իսկ դրանից անմիջապես հետո պետք է սկսվեն անդամակցության շուրջ բանակցությունները՛՛:

Դուդան հավելել է, որ Կիևը պետք է նաև հասանելիություն ունենա ԵՄ հիմնադրամներին՝ Ուկրաինայի վերականգնման նպատակով:

  • Կիսվել: