Ուկրաինան մինչև ամառ կստանա Իսրայելում տեղակայված մեկ Patriot. աղբյուր
Ուկրաինան մինչև ամառ կստանա Իսրայելում տեղակայված մեկ Patriot հակաօդային պաշտպանության համակարգ, քննարկվում է նաև Գերմանիայից կամ Հունաստանից Կիև տեղափոխելու հարցը, տեղեկացնում է New York Times-ը։
Նշվում է, որ Կիևի մոտ առկա 8 հակաօդային պաշտպանության համակարգերից 2-ը ներկայումս վերանորոգման փուլում են։