Ուկրաինան Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարությամբ բեմադրված սադրանքներ է նախապատրաստում. Միզինցև
Կիեւը Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարությամբ նոր բեմադրված սադրանքներ է նախապատրաստում, որպեսզի Ռուսաստանի զինված ուժերին մեղադրի Ուկրաինայի բնակչության նկատմամբ դաժան վերաբերմունքի համար, հայտարարել է ՌԴ Պաշտպանական վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ղեկավարությամբ նոր կեղծ բեմականացված սադրանքներ են պատրաստվում Սումիի շրջանում՝ Կիեւի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին Ուկրաինայի բնակչության նկատմամբ իբր դաժան վերաբերմունքի մեջ մեղադրելու համար՛՛:
Նրա խոսքով՝ Ուկրաինա ժամանած ֆրանսիացի զինվորականների եւ ժանդարմների խումբը կփորձի կոծկել Կիեւի ռազմական հանցագործությունները եւ մեղադրանքներ հորինել ՌԴ ԶՈւ-ի դեմ։