կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ուկրաինան լրացրել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցաթերթիկի երկրորդ մասը. Զելենսկի

Ուկրաինան լրացրել է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցաթերթիկի երկրորդ մասը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ լրացրել են ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցաթերթիկի երկրորդ մասը: Նա տեսակոնֆերանսի ժամանակ այն ցույց է տվել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշենք, որ ապրիլի 8-ին ԵՀ-ի ղեկավարը Ուկրաինայի նախագահին փոխանցեց հարցաշար, որը լրացնելուց հետո կսկսվեն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության բանակցությունները։ Ապրիլի 18-ին Զելենսկին Կիևում ԵՄ պատվիրակության ղեկավարին է հանձնել հարցաշարի առաջին լրացված մասը։

Հայտնի է, որ ԵՄ-ին անդամակցելու հարցաշարի երկրորդ մասը ստանալուց հետո Կիևին թեկնածուի կարգավիճակ տալու մասին որոշումը կկայացվի հունիսին։

  • Կիսվել: