հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուկրաինան Կիևյան Ռուսիայի միակ օրինական ժառանգն է․ Զելենսկի

Ուկրաինան Կիևյան Ռուսիայի միակ օրինական ժառանգն է․ Զելենսկի

Ուկրաինան Կիևյան Ռուսիայի միակ և օրինական ժառանգն է։ Այս մասին Ուկրաինայի պետականության օրվան նվիրված տեսաուղերձում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիրմի Զելենսկին։

«Մենք ոչ գաղութ ենք, ոչ ինքնավար մարզ, ոչ էլ նահանգ, այլ անբաժանելի և ինքնիշխան երկիր, որն առնվազն 1,5 հազար տարեկան է, երբ Կիյը, Շեկ, Խորիվը և Լիբեդը հիմնեցին Ուկրաինայի մայրաքաղաքը: Այն (Ուկրաինան - խմբ․) Կիևյան Ռուսիայի և մեր առաջնորդներ Ասկոլդի և Դիրի, Օլեգ Մարգարեի, իշխան Իգորի, սրբադասված իշխանուհի Օլգայի, Վլադիմիր Մեծի, Յարոսլավ Իմաստունի, Վլադիմիր Մոնոմախի նվաճումների միակ օրինական ժառանգն է »,- ասել է Զելենսկին իր տեսաուղերձում, որում նա կանգնած է Դնեպրի ափին գտնվող Վլադիմիր Մեծի հուշարձանի ֆոնին։

Ուկրաինայում 2022 թվականի հուլիսի 28-ին առաջին անգամ նշվում է Ուկրաինայի պետականության օրը։ Այն սահմանվել է 2021 թվականին Զելենսկու նախաձեռնությամբ և նշվում է Ռուսաստանում քրիստոնեության ընդունման՝ Ռուսիայի մկրտության օրը, որն Ուկրաինայում վերանվանվել է Կիևյան Ռուսիայի մկրտության օր։

  • Կիսվել: