հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ «խաղաղության բանաձևի» շրջանակում. Կուլեբա

Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ «խաղաղության բանաձևի» շրջանակում. Կուլեբա

Ուկրաինան կարող է խաղաղության բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ՝ Վլադիմիր Զելենսկիի առաջարկած «խաղաղության բանաձևի» շրջանակում: Այս մասին Հնդկաստան առաջին այցի ժամանակ ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան:

Նա նշել է, որ այդ քննարկումները պետք է հիմնված լինեն Կիևի և նրա գործընկերների համաձայնեցրած սկզբունքների վրա: Դիվանագետը համոզմունք է հայտնել, որ Հնդկաստանը կարևոր միջազգային դերակատար է և կարող է ազդել Մոսկվայի վրա:

Մինչ այդ՝ ռուսական կողմի տվյալով՝ ուկրաինական ուժերը կրկին հարվածել են Բելգորոդի շրջանին, կան ավերածություններ: Ուկրաինայի ամբողջ տարածքում էլ օդային տագնապ է հայտարարվել: Հայտնի է խաղաղ բնակչության շրջանում տուժածների մասին: Թիրախում է եղել նաև երկրի էներգետիկ համակարգը:

  • Կիսվել: