ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինան հունիսին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու ակնկալիքներ ունի

Ուկրաինան հունիսին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու ակնկալիքներ ունի

Ուկրաինան ակնկալում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ Եվրոպական խորհրդի նիստից հետո՝ հունիսին։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը,  տեղեկացնում է Ինտերֆաքս Ուկրաինա-ն։

Իր տելեգրամ ալիքում Երմակը, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք ակնկալում ենք ստանալ ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ հունիսին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստից հետո։ Այնուհետև պետք է սկսվեն անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենան արագացված ընթացակարգով՛՛։

Երմակը հավելել է, որ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու՝ Ուկրաինայի հնարավորությունների գնահատման հարցաշարի առաջին մասը լրացվել է մեկ շաբաթում և ուղարկվել Եվրահանձնաժողովին։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին լրացված հարցաթերթիկը հանձնել է Ուկրաինայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասին։

  • Կիսվել: