ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ուկրաինան հրթիռակոծել է Լուգանսկի հիվանդանոցներից մեկը. կան տասից ավելի զոհեր

Ուկրաինան հրթիռակոծել է Լուգանսկի հիվանդանոցներից մեկը. կան տասից ավելի զոհեր

Ուկրաինայի զինված ուժերն այսօր HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից հարված են հասցրել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Նովոայդար բնակավայրի հիվանդանոցին, տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
 
Նշվում է, որ գնդակոծված բուժհաստատությունում քաղաքացիական և զինվորական բժիշկներն ամիսներ շարունակ անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում տեղի բնակչությանն ու զինծառայողներին:
 
«Բեկորային-ֆուգասային մարտական մասով ռեակտիվ արկերի՝ շենքի վրաընկնելու հետևանքով 14 մարդ է մահացել, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել հիվանդանոցի 24 բուժառուներն ու բուժանձնակազմը», - նշել են ՌԴ ՊՆ-ում:
 
Տուժածներին այժմ բժշկական օգնություն է ցուցաբերվում։
 

  • Կիսվել: