երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ուկրաինան հարվածել է ԱԹՍ-ների և հրթիռների համար մարտկոցների խոշորագույն ռուսական արտադրողին

Ուկրաինան հարվածել է ԱԹՍ-ների և հրթիռների համար մարտկոցների խոշորագույն ռուսական արտադրողին

Հունվարի 4-ի ուշ երեկոյան Ուկրաինան անօդաչու թռչող սարքերով գրոհել է Լիպեցկի մարզը, տեղեկացնում է Supernova+-ը:

Նշվում է, որ Լիպեցկի նահանգապետ Իգոր Արտամոնովը հայտնել է, որ անօդաչուներից մեկի բեկորներն ընկել են Ելեց քաղաքի արդյունաբերական գոտում և հրդեհ առաջացրել:

Գիշերը ժամը մեկի դրությամբ բռնկումը հաջողվել է մեկուսացնել. ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան: Պաշտոնյան, սակայն, չի բացահայտել հարձակման ենթարկված օբյեկտի մանրամասները:

Ըստ Ռուսաստանի Պաշտպանության նախարարության՝ Մոսկվայի ժամանակով 20:00-ից մինչև 23:00-ն ՀՕՊ ուժերը ութ տարածաշրջաններում ուկրաինական 41 անօդաչու են որսացել, այդ թվում չորսը՝ Լիպեցկի մարզում:

Նշվում է նաև, որ հարձակման թիրախում է հայտնվել «Էներգիա» ԲԲԸ-ն՝ մարտկոցների երկրի խոշորագույն արտադրողը, որն արտադրում է պահեստամասեր նաև անօդաչուների, հրթիռների, ինչպես նաև ավիացիայի և նավատորմի համար:

Astra-ն և ուկրաինական մոնիտորինգային ալիքները հայտնել են, որ տեղի բնակիչները լուսանկարներ ու տեսանյութեր են հրապարակել, որոնք վկայում են այն մասին, որ հարձակման հետևանքով ձեռնարկությունում հզոր հրդեհ է բռնկվել:

Supernova+-ն էլ հավելել է, որ «այրվում է ռազմական արտադրանքի արտադրամասերից մեկը», սակայն վնասների մասին տեղեկություններ դեռ չկան:

  • Կիսվել: