հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Ուկրաինան և Ռուսաստանը կրկին մեղադրում են միմյանց հարվածներ հասցնելու համար

Ուկրաինան և Ռուսաստանը կրկին մեղադրում են միմյանց հարվածներ հասցնելու համար

Ռուսաստանը և Ուկրաինան կրկին միմյանց մեղադրել են անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով զանգվածային հարվածներ հասցնելու մեջ։ 

Մասնավորապես՝  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ, որ ռուսական կողմն ավելի քան 400 անօդաչու թռչող սարքով և տարբեր տեսակի մոտ 40 հրթիռով հարվածներ է հասցրել հիմնականում էլեկտրացանցին, այդ թվում՝ արտադրության և բաշխման ենթակայաններին, ինչպես նաև շենք-շինությունների։

Նրա խոսքով՝ վնասներ են կրել Վոլինի, Իվանո-Ֆրանկովսկի, Լվովի, Ռովնոյի, Կիև և Խարկովի մարզերը:

Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում, ի պատասխան Կիևի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների, ՌԴ զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին, հարվածային անօդաչու թռչող սարքեր արտադրող ռազմաարդյունաբերական ձեռնարկություններին, ինչպես նաև ռազմական օդանավակայաններում դրանց պահեստավորման և մեկնարկի նախապատրաստման վայրերին։

Ըստ ՌԴ կողմի հաղորդագրության՝ հեռահար, ծովային և օդային ճշգրիտ զենքեր, այդ թվում՝ հիպերձայնային աէրոբալիստական ​​հրթիռներ, և անօդաչու թռչող սարքեր։

  • Կիսվել: