երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Ուկրաինան եւ Ռուսաստանը խորհրդակցում են բանակցությունների անցկացման վայրի եւ ժամկետի շուրջ

Ուկրաինան եւ Ռուսաստանը խորհրդակցում են բանակցությունների անցկացման վայրի եւ ժամկետի շուրջ

Ուկրաինան եւ Ռուսաստանը խորհրդակցում են բանակցությունների անցկացման վայրի  եւ ժամկետի շուրջ։

Ուկրաինայի ղեկավարությունը համաձայնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկին, հաղորդում է «УНИАН»-ը։

Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը։  

«Ուկրաինան պատրաստ է եղել եւ պատրաստ է խոսել հրադադարի եւ խաղաղության շուրջ։ Սա մեր անփոփոխ ​​դիրքորոշումն է։ Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին։ Երկու կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի անցկացման վայրի եւ ժամկետի շուրջ։ Որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի շատ հնարավորություններ կլինեն նորմալ կյանքը վերականգնելու համար»,- գրել է Նիկիֆորովը։

  • Կիսվել: