ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Ուկրաինան դիմել է ՄԱԳԱՏԷ՝ խնդրելով ՆԱՏՕ-ից պահանջել փակել իր միջուկային օբյեկտների վրայով օդային տարածքի մուտքը

Ուկրաինան դիմել է ՄԱԳԱՏԷ՝ խնդրելով ՆԱՏՕ-ից պահանջել փակել իր միջուկային օբյեկտների վրայով օդային տարածքի մուտքը

Ուկրաինան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ)՝ խնդրելով ՆԱՏՕ-ից պահանջել փակել իր միջուկային օբյեկտների վրայով օդային տարածքի մուտքը և կանխել միջուկային ահաբեկչությունը, ինչի օրինակ է Ռուսաստանի Դաշնության զորքերի կողմից Չեռնոբիլի ատոմակայանիզավթումը։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարության լրատվական ծառայությունը։

Ուկրաինայի ներկայացուցիչները պնդում են, որ ՄԱԳԱՏԷ-ն քայլեր ձեռնարկի՝ անհապաղ հրադադար հաստատելու և ատոմակայանից 30 կմ հեռավորության վրա օկուպացիոն զորքերի մոտենալը թույլ չտալու համար, ինչպես նաև պահանջում են Միջադեպերի և արտակարգ իրավիճակների կենտրոնին կից շտաբի ակտիվացում՝ Չեռնոբիլի ատոմակայանում միջուկային ահաբեկչության գործողությունների իրականացումը կանխելու և անձնակազմին հումանիտար և հոգեբանական օգնության ցուցաբերելու համար։

Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը լիովին անտեսում է խաղաղության, անվտանգության եւ միասնության սկզբունքները, որոնց համար ստեղծվել է ՄԱԳԱՏԷ-ն, ուստի առաջարկվում է զրկել Ռուսաստանին գործակալության մտավոր և տեխնիկական ռեսուրսների հասանելիության հնարավորությունից՝ միաժամանակ ուժեղացնելով այնտեղ միջուկային նյութերի օգտագործման նկատմամբ վերահսկողությունը։

  • Կիսվել: