շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ուկրաինան դեռ շուտ չի անդամակցի ԵՄ-ին. Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար

Ուկրաինան դեռ շուտ չի անդամակցի ԵՄ-ին. Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար

Ուկրաինային շուտ չեն ընդունի Եվրամիություն։ Kurier թերթի հաղորդմամբ՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ժան Կլոդ Յունկերը։
Յունկերը վրդովված է արևմտյան քաղաքական գործիչների անզգուշությունից, որոնք խոստանում են Ուկրաինային, որ այն շուտով կմիանա Եվրամիությանը։
«Ես նման տարբերակ չեմ տեսնում», - ասել է նա։
 
Քաղաքական գործիչը նշել է, որ Կիևը կարող է անդամակցել ԵՄ-ին միայն հակամարտության ավարտից և բոլոր անհրաժեշտ բարեփոխումների իրականացումից հետո:
 
Հիշեցնենք, որ Վլադիմիր Զելենսկին 2022 թվականի փետրվարի 28-ին ստորագրել է Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցելու հայտը։ Հունիսի 23-ին Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային միությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տրամադրելուն:

  • Կիսվել: