Ուկրաինան արդեն պետք է դառնա ԵՄ անդամ, խնդրում եմ՝ չուշացնեք այդ որոշումը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Եվրամիությունը չպետք է ուշացնի երկիրը համայնքի կազմում ընդունելու որոշումը։
«Իսկ հիմա մենք ձեզ հետ ճանապարհ ենք կառուցում Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու համար, խնդրում եմ, որ չուշացնեք որոշումը։ Տեսնում եք, թե ով ինչի է արժանի, Ուկրաինան արդեն պետք է դառնա ԵՄ անդամ... մենք ունենք այդ հնարավորությունը», - ասել է նա Եվրախորհրդին հղած ուղերձում, որի տեսագրությունը տեղադրվել է Ուկրաինայի նախագահի Telegram-ալիքում: