ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Ուկրաինան ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ է ուզում՝ առնվազն 20 տարով. Զելենսկի

Ուկրաինան ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ է ուզում՝ առնվազն 20 տարով. Զելենսկի

Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ ստանալ առնվազն 20 տարով՝ նախքան կկարողանա պատշաճ կերպով ստորագրել խաղաղության համաձայնագիրը։ Այս մասին, ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է The Guardian-ը։

Նշվում է, որ Զելենսկին հույս է հայտնել, որ «հաջորդ շաբաթ կայանալիք եռակողմ հանդիպումները կլինեն լուրջ, բովանդակալից ու օգտակար բոլորիս համար, բայց, անկեղծ ասած, երբեմն թվում է, թե կողմերը բոլորովին տարբեր բաների մասին են խոսում»։

«Ամերիկացիները հաճախ են վերադառնում զիջումների թեմային, և չափազանց հաճախ այդ զիջումները քննարկվում են միայն Ուկրաինայի, այլ ոչ թե Ռուսաստանի համատեքստում»,- հավելել է նա։

Նշենք, որ մյուս շաբաթ նախատեսված են եռակողմ հանդիպումներ՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև:

 

  • Կիսվել: