ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 1,08 տոկոսով․ ՏՀԶԿ

Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 1,08 տոկոսով․ ՏՀԶԿ

Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով համաշխարհային ՀՆԱ-ն կկրճատվի 1,08 տոկոսով։ Այս մասին հայտարարել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ)։

 
ԱՄՆ-ի ՀՆԱ-ն ուկրաինական հակամարտության պատճառով կնվազի 0,88 տոկոսով։ ՏՀԶԿ-ն հաշվարկել է, որ Արեւելյան Եվրոպայում բռնությունը կհանգեցնի եվրոգոտու ՀՆԱ-ի՝ 1,4 տոկոսով անկմանը։
 
Իր զեկույցում ՏՀԶԿ-ն նշել է պետական ​​ծախսերը եւ հարկերը՝ որպես ճգնաժամի հետեւանքները մեղմելու միջոցներ։
 
Ինչ վերաբերում է հարկերին, ՏՀԶԿ-ն հղում է արել էներգիայի եւ ընկերությունների շահույթի անկանխատեսելի հարկերին:
 
Հակամարտությունն իր ազդեցությունն է թողնում նաեւ ԱՄՆ-ի տնտեսության վրա։ Սպիտակ տունն ինֆլյացիայի աճը բացատրել է գների՝ «պուտինյան» բարձրացմամբ։ Սպիտակ տունը նշել է, որ անցյալ ամսվա բարձր ինֆլյացիայի հիմնական պատճառը գազի եւ էներգակիրների ավելի բարձր գներն են։
 
«Անորոշության պայմաններում, ՏՀԶԿ-ի գնահատականներով, այս տարի հակամարտության հետեւանքով համաշխարհային տնտեսական աճն ավելի քան 1 տոկոսային կետով ցածր կլինի, այն դեպքում, երբ առանց այդ էլ բարձր ինֆլյացիան կարող է աճել եւս գրեթե 2,5 տոկոսային կետով հաջորդ տարի ամբողջ աշխարհում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: