ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ուկրաինական պատվիրակության ղեկավարը հայտնել է՝ ո՛ր դեպքում կհամաձայնեն Ուկրաինայի չեզոք կարգավիճակին

Ուկրաինական պատվիրակության ղեկավարը հայտնել է՝ ո՛ր դեպքում կհամաձայնեն Ուկրաինայի չեզոք կարգավիճակին

Կիևը Ռուսաստանին առաջարկել է ստեղծել անվտանգության երաշխիքների նոր համակարգ։ Այս մասին հայտնել է ռուսական կողմի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ռուսաստանը և Ուկրաինան չկարողացան համաձայնության գալ անվտանգության երաշխիքների շուրջ, սակայն քննարկումները շարունակվելու են։ Երաշխավորների դերում տեսնում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Թուրքիային, Գերմանիային, Կանադային, Լեհաստանին և Իսրայելին։ Եթե այլ երկրներ ցանկանում են մասնակցել՝ խնդիր չկա՛՛։

Արախամիան հավելել է, որ կողմերի միջև հնարավոր համաձայնագիրը պետք է պաշտպանի Ուկրաինան ցանկացած հարձակումից։ Իսկ եթե նման բան տեղի ունենա, ապա երաշխավոր երկրները պարտավոր են եռօրյա ժամկետում ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին։

՛՛Եթե մեզ հաջողվի համաձայնության գալ այս հիմնական կետերի շուրջ, Ուկրաինան նույն օրը կստորագրի համաձայնագիրը և կհամաձայնի չեզոք կարգավիճակին՛՛,-նշել է նա:

Արախամիան նաև ասել է, որ թեև Ուկրաինան հրաժարվել է ՆԱՏՕ-ին միանալու մտքից, սակայն ԵՄ-ին միանալու մտքից չի հրաժարվի:

 

  • Կիսվել: