Ուկրաինական կողմն է առաջարկել բանակցել Գոմելում․ Պեսկով
Գոմելում բանակցելու առաջարկն ուկրաինական կողմից է եղել։ Այս մասին հայտարարել է Կերմլի խոսնակ Վլադիմիր Պեսկովը՝ մեկնաաբելով
"Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին ։ Մոտ ժամանակներս նա համապատասխան հայտարարություն կանի",-հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Պեսկովը խոստացել է մոտ ժամանակներս տարածել այդ հայտարարությունը։
Ռուսաստանը չի դադարեցնի ռազմական գործողությունն Ուկրաինայում ուկրաինական կողմի հետ բանակցությունների ժամանակ, հայտնել Է Պեսկովը
"Իրենց կողմից զգուշացրել են ուկրաինական կողմին, որ այս անգամ ռազմական գործողության ընթացքով նախատեսված միջոցառումները չեն դադարեցվի, այնպես, ինչպես երեկ է արվել", - Կերմլի ներկայացուցչի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ այսօր Մինսկու նախատեսված էին ռուս-ուկրաինական բանակցություններ, որոնք սակայն չկայացան։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ են բանակցել ցանկացած այլ երկրու, բացի Բելառուսից։
«Մենք ուզում ենք հանդիպել, ուզում ենք պատերազմի ավարտ: Վարշավա, Բուդապեշտ, Ստամբուլ, Բաքու, դա մենք առաջարկել ենք ռուսական կողմին, և ցանկացած այլ քաղաքում, որտեղից հրթիռներ չեն թռչում, մեզ հարմար է »,- ասել է նա: