Ուկրաինական կողմն ահաբեկչական հարձակում է իրականացրել Սևծովյան նավատորմի նավերի վրա. ՌԴ ՊՆ
Հոկտեմբերի 29-ի լուսադեմին ուկրաինական կողմն ահաբեկչական հարձակում է իրականացրել Սևծովյան նավատորմի նավերի և քաղաքացիական նավերի վրա, որոնք գտնվում էին Սևաստոպոլի տեղակայման կետերում: Այս մասին ասած է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է՝ հարձակմանը ներգրավված են եղել 9 անօդաչու թռչող սարք և 7 ծովային հեռակառավարվող սարք:
ՌԴ ՊՆ-ից նշել են. ՛՛Հարկ է ընդգծել, որ ահաբեկչական հարձակման ենթարկված Սևծովյան նավատորմի նավերը ներգրավված են ՛՛հացահատիկի միջանցքի՛՛ անվտանգության ապահովման գործում՝ ուկրաինական նավահանգիստներից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման միջազգային նախաձեռնության շրջանակներում՛՛:
Նշվում է նաև, որ հարձակման նախապատրաստական աշխատանքներում ներգրավված են եղել բրիտանացի մասնագետներ:


