Ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի՝ չնայած այդ հարցի շուրջ կասկածողների․ Սպիտակ տուն
Սպիտակ տունը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի՝ չնայած այդ հարցի շուրջ կասկածողների։
Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների՝ Սպիտակ տունը նաև հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն աջակցում է Ուկրաինայում կարգավորման նոր ծրագրին:
Նշվում է, որ ԱՄՆ-ն աշխատում է ուկրաինական հակամարտության երկու կողմերի հետ, բանակցությունները շարունակվում են։
՛՛Ուիթքոֆը և Ռուբիոն անցյալ շաբաթ հանդիպել են Ուկրաինայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նոր ծրագիրը:
Համաձայնությունները որպես միակողմանի տարածքային զիջումներ հասկանալը սխալ է, նշել են Սպիտակ տանը՛՛,- հայտարարել է Սպիտակ տունը՝ չնշելով, սակայն, թե արդյոք Քաթարը մասնակցու՞մ է բանակցություններին, թե՞ ոչ:


