երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարձակվել են արդյունաբերական ձեռնարկության վրա

Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարձակվել են արդյունաբերական ձեռնարկության վրա

Տյումենի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Ռուսաստանի Տյումենի նահանգապետ Ալեքսանդր Մուրը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ դրանց բեկորների անկման հետևանքով տարածաշրջանի «արդյունաբերական օբյեկտներից մեկում» հրդեհ է բռնկվել:

Միջադեպի մանրամասները Մուրը չի ներկայացրել։ Նա նաև չի նշել՝ արդյո՞ք վիրավորներ կան կամ օբյեկտին վնաս է պատճառվել։

Իր հերթին Ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը հայտնել է, որ հարձակման է ենթարկվել СИБУР հոլդինգի կազմում գտնվում «ЗапСибНефтехим» նավթաքիմիական համալիրը Տոբոլսկում։

Այսօր ավելի վաղ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել էին Նիժնեկամսկի «Տանեկո» (Տատնեֆտ) նավթավերամշակման գործարանին։ Տեղական իշխանությունները հայտնել են 13 զոհի և 75 վիրավորի։ 

  • Կիսվել: