կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան կոորդինացրել է «Հյուսիսային հոսքի» գրոհը. Washington Post

Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան կոորդինացրել է «Հյուսիսային հոսքի» գրոհը. Washington Post

Ուկրաինացի բարձրաստիճան նախկին պաշտոնյան եղել է պայթյունների կոորդինատորը, որոնք վնասել են «Հյուսիսային հոսք-1» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարները, տեղեկացրել է Washington Post թերթը՝ հղում կատարելով ուկրաինացի պաշտոնյաներին եւ եվրոպական աղբյուրներին։

Ուկրաինական հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանման հրամանատարներից Ռոման Չերվինսկին եղել է «Հյուսիսային հոսք» գործողության կոորդինատորը եւ ղեկավարել վեց մարդուց բաղկացած թիմը, որն իրականացրել է ենթակառուցվածքային գրոհը 2022թ. սեպտեմբերին»,- նշվել է հոդվածում։

Պարբերականը տեղեկացրել է, որ Չերվինսկին եւ վեց հոգուց բաղկացած խումբը վարձակալել էին առագաստանավակ եւ օգտագործել խորջրյա սարքավորում՝ գազատարներում պայթուցիկ տեղադրելու համար։

Չերվինսկին միայնակ չի գործել, այլ ենթարկվել է բարձրաստիճան սպաների հրամաններին, որոնք իրենց հերթին ենթարկվել են Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին, տեղեկացրել է թերթը։

Չերվինսկին Washington Post թերթին գրավոր տեղեկացրել է, որ հերքում է իր մասնակցությունը «Հյուսիսային հոսքի» դիվերսիային։ «Բոլոր ենթադրությունները գրոհին իմ մասնակցության մասին տարածվում են ռուսական քարոզչության միջոցով, առանց որեւէ հիմնավորման»,- ասել է Չերվինսկին։

Փետրվարին լրագրող Սեյմուր Հըրշը հայտնել էր, որ ԱՄՆ ՌԾՈւ սուզորդները ռումբեր են դրել, որոնք պայթեցրել են «Հյուսիսային հոսք-2-ն նախագահ Ջո Բայդենի ուղիղ հրամանով։ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին քանիցս հերքել է ԱՄՆ մասնակցությունը պայթյուններին Հըրշի ռեպորտաժից հետո։

Սպիտակ տունը, ԿՀՎ-ն եւ ԱԱԾ-ն հայտարարել են, որ Հըրշի հրապարակումը «սուտ էր եւ հորինված»։

Դիվերսիայից հետո Ռուսաստանը Միավորված Ազգերի Կազմակերպությանը կոչ է արել հետաքննել դիվերսիան։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: